MIRASO
Ձեր զամբյուղը

Ինչպես հայտարարագրել եկամուտները

Ինչպես հայտարարագրել եկամուտները
New

Ռեկվիզիտ

Բանկ՝ Ակբա Բանկ ԲԲԸ
Հ/Հ՝ 220290125891000
Ստացող՝ ՄԻՌԱՍՈ ՍՊԸ

Ավարտին տրվում է մասնակցության Հավաստագիր։

Հասցե՝ ք. Երևան, Ֆուչիկի փ. 1/1 (Թումո կենտրոնի մոտակայքում)

Գրանցվելու կամ հարցերի համար կարող եք զանգահարել 055-377-317 հեռախոսահամարին, կամ գրանցվել հենց կայքում՝ սեղմելով ԳՐԱՆՑՎԵԼ ՀԻՄԱ։

Կիսվիր ընկերներիդ հետ

ԿԱՐԾԻՔ

Կարծիք հայտնել

Զգուշացում։ HTML նշումը չի ապահովվում: Կիրառեք սովորական տեքստ։
Վատ Լավ
Ինչպես հայտարարագրել եկամուտները

Ֆիզիկական անձանց տարեկան եկամուտների հայտարարագրման թեմայով դասընթացի նպատակն է համապարփակ տեղեկատվություն տրամադրել դասընթացի մասնակիցներին եկամուտների հայտարարագրման, եկամուտների տեսակների, հարկային դրույքաչափերի և սոցիալական ծախսի փոխհատուցման ծրագրի վերաբերյալ, որը հնարավորություն կտա մասնակիցներին ինքնուրույն և ճշգրիտ լրացնել իրենց հայտարարագրերը։

Դասընթացի ընթացքում քննարկվելու են հետևյալ հարցերը.

    1. Ովքե՞ր են 2025թ-ին՝ 2024թ-ի համար ներկայացնելու եկամուտների տարեկան հայտարարագիր

    2. Հայտարարագրի ներկայացման վերջնաժամկետը և չներկայացման պատասխանատվությունը

    3. Համակարգում նույնականացման տարբերակները, ID քարտի և էլ ստորագրության ակտիվացումը

    4.  Նույնականացման և էլեկտրոնային ստորագրության համար անհրաժեշտ ծրագրերի ներբեռնումը և կիրառումը

    5. Հարկային գործակալի և հարկային գործակալ չհամարվող անձից կամ կազմակերպությունից ստացված եկամուտներ

    6.Եկամուտների տեսակները՝ հարկվող և չհարկվող (նվազեցվող) եկամուտներ

    7. Հայտարարագրի լրացման կարգն ըստ ուղեցույցի

    8. Հարկերի դրույքաչափեր

    9. Ձևավորված հարկի վճարման կարգը

    10.Սոցիալական ծախսի փոխհատուցման ընթացակարգը

Դասընթացի ընթացքում տրամադրվելու են անհրաժեշտ կայքերի հղումները, համապատասխան մարմինների թեժ գծերի հեռախոսահամարները և համակարգից օգտվելու ուղեցույցները

Դասընթացի վերջում լինելու է անհատական դեպքերի վերաբերյալ հարց ու պատասխան։

Դասընթացը կարևոր է գրանցված աշխատողների, ձեռնարկատերերի, ինչպես նաև բոլոր այն անձանց համար, ովքեր ցանկանում են խուսափել հարկային խնդիրներից։

Դասընթացավար՝ Հայկ Նիկողոսյան (Ֆինանսիստ) հանդիսանում է Ալֆա Ֆին Քոնսալթինգ խորհրդատվական ընկերության հիմնադիր-տնօրենը, ունի 10 տարվա պրակտիկ աշխատանքային փորձ ֆինանսաբանկային համակարգում, ունի ֆինանսներ և բանկային գործ մասնագիտության մագիստրոսի աստիճան և դասավանդման փորձ։


Դասընթացի տևողությունը՝ 1 դաս, 2 ժամ։

Դասընթացի վճարը՝ 10.000 դրամ։

Բանկ՝ Ակբա Բանկ ԲԲԸ

Հ/Հ՝ 220290125891000

Ստացող՝  ՄԻՌԱՍՈ ՍՊԸ


Հասցե՝  քԵրևան, Ֆուչիկի 1/1 (Թումո կենտրոնի մոտակայքում)


Գրանցվելու կամ հարցերի համար կարող եք զանգահարել  055-377-317  հեռախոսահամարին կամ գրանցվել հենց կայքում՝ սեղմելով ԳՐԱՆՑՎԵԼ ՀԻՄԱ: