Նելլի Կոբելյանը վերջին 7 տարիների ընթացքում զբաղվել է բիզնես պլանավորման, ֆինանսական վերլուծության,ֆինանսական կրթության, ֆինանսական խորհրդատվության, գրանտային ծրագրերի մշակման աշխատանքներով։ Ունի փորձ ինչպես տեղական, այնպես էլ միջազգային նախագծերում, դասավանդում է և աջակցում գործարարներին իրենց բիզնես գաղափարները վերածել իրական ծրագրերի։ 

2019-ից մինչ այսօր ՔՈԱՖ-ում որպես ֆինանսական կրթության ծրագրավար է, 2022թ-ից Sweet Cotton քաղցր բամբակի տորթերի արտադրության հիմնադիր է, ինչպես նաև հանդիսանում է ՍոՖի սոցիալ-ֆինանսական խորհրդատվության ՀԿ-ի համահիմնադիր տնօրենը։