-596x500fill.png)
Ժամանակակից բիզնես միջավայրում մրցակցությունը օրեցօր ավելանում է, և կազմակերպության հաջողությունը այժմ մեծապես կախված է ոչ միայն ապրանքի կամ ծառայության որակից, այլև կառավարման համակարգի թափանցիկությունից, հաշվետվողականությունից և պատասխանատուներից: Այս դասընթացը Ձեզ կօգնի ձեռք բերել համապարփակ պատկերացում կորպորատիվ կառավարման կիրառության առավելությունների մասին:
Դասընթացը նախատեսված է կորպորատիվ կառավարման պատասխանատուների (ղեկավարների) և կառավարման ոլորտի բոլոր այն մասնագետների համար, որոնք ցանկանում են՝
- Ձեռք բերել գիտելիքներ կորպորատիվ կառավարման ոլորտում,
- Հմտանալ կառավարման լավագույն փորձի կիրառման մեջ,
- Ավելի համակարգված, արդյունավետ և թափանցիկ դարձնել կազմակերպության կառավարման գործընթացները:
Դասընթացի հիմնական թեմաները`
I. Կորպորատիվ կառավարման հիմունքներ
• Կորպորատիվ կառավարման էությունը և նշանակությունը,
• Կազմակերպության հաջողության և երկարաժամկետ կայունության ապահովման գործիքակազմը:
II. Կորպորատիվ կառավարման կանոնագիրք
• Կանոնագրքի հիմնական սկզբունքները,
• Կորպորատիվ կառավարման տարեկան հայտարարագրի կազմման առանձնահատկությունները:
III. Խորհրդի և կից հանձնաժողովների դերը
• Խորհրդի հիմնական գործառույթները
• Արդյունավետ Խորհուրդ ունենալու առավելությունները
• Խորհրդին կից հանձնաժողովների տեսակները և նրանց դերը կազմակերպության արդյունավետության բարձրացման մեջ:
IIII. Կորպորատիվ քարտուղարի գործառույթներ
• Կորպորատիվ քարտուղարը որպես կապող օղակ՝ Խորհրդի, բաժնետերերի և գործադիր ղեկավարության միջև,
• Կորպորատիվ քարտուղարի ինստիտուտի ներդրման առանձնահատկությունները ՀՀ-ում:
Դասընթացի արդյունքում մասնակիցները կստանան համապարփակ պատկերացում կորպորատիվ կառավարման վերաբերյալ, կզարգացնեն հմտություններ, որոնք կօգնեն ապահովել կառավարման թափանցիկություն և արդյունավետություն և կձևավորեն կարողություններ, որոնք էլ ավելի կբարձրացնեն մասնակիցների մասնագիտական արդյունավետությունը:
Դասընթացավարը Անուշիկ Դոլինյանն է: Ունի 15-ամյա աշխատանքային փորձ բանկային ոլորտում. Արարատ բանկի CRM բաժնի ղեկավարն ու Խորհրդի քարտուղարն է: Դասավանդել է Հայաստանի Ամերիկյան համալսարանի շարունակական կրթության բաժնում՝ հաճախորդամետ ծառայությունների, վաճառքների և կառավարման արդի մոտեցումների մեթոդաբանության հիման վրա: Ստանում է MBA որակավորում Հայաստանի Ամերիկյան համալսարանում: «Մատենա» առաջնորդների դպրոցի շրջանավարտ է:
Մասնագիտական գործունեության ընթացքում մշտապես կարևորում է կառավարման մշակույթի, կորպորատիվ արժեքների և ժամանակակից գործիքակազմի միասնական կիրառման անհրաժեշտությունը: Նրա կողմից պատրաստված և անցկացված դասընթացները հիմնված են միջազգային լավագույն փորձի, հայկական բիզնես միջավայրի առանձնահատկությունների և գործնական օրինակների վրա: Դասընթացն իրականացվելու է ինտերակտիվ մեթոդաբանությամբ՝ ներառելով քննարկումներ, գործնական վարժություններ և իրական դեպքերի վերլուծություններ:
Դասընթացի տևողությունը՝ 1 ամիս:
Դասընթացի վճարը՝ 100.000 ՀՀ դրամ:
Բանկ՝ Ակբա Բանկ ԲԲԸ
Հ/Հ՝ 220290125891000
Ստացող՝ ՄԻՌԱՍՈ ՍՊԸ
Ավարտին տրվում է մասնակցության Հավաստագիր:
Հասցե՝ ք. Երևան, Ֆուչիկի 1/1 (Թումո կենտրոնի մոտակայքում)
Գրանցվելու կամ հարցերի համար կարող եք զանգահարել ☎️ 055-377-317 հեռախոսահամարին կամ գրանցվել հենց կայքում՝ սեղմելով ԳՐԱՆՑՎԵԼ ՀԻՄԱ:

Թողնել մեկնաբանություն