MIRASO
Ձեր զամբյուղը

Ֆինանսական վերլուծություն և ռազմավարական կառավարում

Ֆինանսական վերլուծություն և ռազմավարական կառավարում
Ֆինանսական վերլուծություն և ռազմավարական կառավարում

Ռեկվիզիտ

Բանկ՝ Ակբա Բանկ ԲԲԸ
Հ/Հ՝ 220290125891000
Ստացող՝ ՄԻՌԱՍՈ ՍՊԸ

Ավարտին տրվում է մասնակցության Հավաստագիր։

Հասցե՝ ք. Երևան, Ֆուչիկի փ. 1/1 (Թումո կենտրոնի մոտակայքում)

Գրանցվելու կամ հարցերի համար կարող եք զանգահարել 055-377-317 հեռախոսահամարին, կամ գրանցվել հենց կայքում՝ սեղմելով ԳՐԱՆՑՎԵԼ ՀԻՄԱ։

Դասընթացավար

21 օգս Սողոմոն Միրզոյան
0 1692
Դասընթացավար Սողոմոն Միրզոյանը ունի 10 տարվա ֆինանսական ղեկավարի պրակտիկ փորձ, ֆինանսական վերլուծաբան-փորձագետ է, տնտեսագիտության թեկնածու, 17 տարվա դասախոսական..

Կիսվիր ընկերներիդ հետ

ԿԱՐԾԻՔ

Կարծիք հայտնել

Զգուշացում։ HTML նշումը չի ապահովվում: Կիրառեք սովորական տեքստ։
Վատ Լավ
Ֆինանսական վերլուծություն և ռազմավարական կառավարում

ԲԻԶՆԵՍՈՒՄ ԱՄԵՆԱԿԱՐԵՎՈՐԸ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԳՐԱԳԵՏ ԿԱՌԱՎԱՐՈՒՄՆ Է

ՆՈՐ ՄՇԱԿՈՒՅԹ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ!!!   

Յուրաքանչյուր կազմակերպության համար կարևոր են ֆինանսական խնդիրների ԱԽՏՈՐՈՇՈՒՄԸ, թաքնված ֆինանսական ռեզերվների և զարգացման հնարավորությունների բացահայտումը: Հետևաբար, եթե կարևորում եք կազմակերպության ֆինանսական վիճակի գնահատումը, ֆինանսական կայունության ապահովումը, ռիսկերի գնահատումը, շահութաբերության բարձրացումը, ներդրումների էֆեկտիվության գնահատումը, ֆինանսական ցիկլերի կառավարումը, ապա այս Master Class-ից հետո ամբողջությամբ կկարողանաք ինքնուրույն կատարել ֆինանսական ցուցանիշների վերլուծություն և մշակել կազմակերպության ֆինանսական կառավարման ռազմավարությունը:

Master Class-ի շրջանակներում, միջազգային ստանդարտներին համապատասխան, կսովորեք կազմակերպության ֆինանսական կառավարման մեթոդներ՝ շահութաբերության, ֆինանսական կայունության, եկամուտների և ծախսերի վրա առանձին գործոնների ազդեցության վերլուծության, ռիսկերը կանխատեսելի դարձնելու միջոցով, ինչպես նաև վերլուծության պրակտիկ կիրառելիության, ֆինանսական հաշվետվությունների միջոցով տարբեր գործակիցների հաշվարկման հմտություններ, դրանց հիման վրա կազմակերպության կարճաժամկետ և հեռանկարային ֆինանսական ռազմավարության մշակման կարողություններ: Բոլոր թեմաների շրջանակներում ներկայացվում և քննարկվում է կազմակերպության տվյալներով գործնական օրինակ, որի միջոցով մասնակիցները հնարավորություն են ստանում գործնականում ավելի հմտանալ ֆինանսական հոսքերի վերլուծության և կառավարման մեջ:


Դասընթացը բաղկացած է 3 մասից՝

  1. Ֆինանսական ցուցանիշների վերլուծություն,
  2. Ֆինանսական ընթացիկ կառավարման գնահատում,
  3. Ֆինանսական ռազմավարության և պլանավորման մոդելների մշակում


       1. ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԻ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ

Ծրագրում ներառված հիմնական հարցեր`

  • Կազմակերպության ֆինանսական վերլուծության ցուցանիշներ, գործոնային վերլուծություն,
  • Կազմակերպության ֆինանսական հաշվետվություններ,
  • Վճարունակության և իրացվելիության վերլուծություն,
  • Կազմակերպության ֆինանսական կայունության գնահատում,
  • Կազմակերպության հիմնական միջոցների օգտագործման արդյունավետության գնահատում,
  • Նյութական պաշարների օգտագործման արդյունավետության գնահատում,
  • Աշխատանքի և աշխատավարձի գործոնային վերլուծություն,
  • Արտադրանքի արտադրության (ծառայության, աշխատանքի) ծավալի վրա ազդող գործոնների վերլուծություն,
  • Դեբիտորական պարտքերի վերլուծություն և կառավարում,
  • Կրեդիտորական պարտքերի վերլուծություն և կառավարում,
  • Ֆինանսական պարտավորությունների վերլուծություն,
  • Կազմակերպության վարկունակության գնահատում,
  • Դրամական հոսքերի վերլուծություն և կառավարում,
  • Ֆինանսական արդյունքների վերլուծություն,
  • Կազմակերպության եկամուտների և ծախսերի վերլուծություն, էֆեկտիվության գնահատում,
  • Շահույթի և շահութաբերության գործոնային վերլուծություն (ROA, ROE, Դյուպոնի մոդել),
  • Իրացման շահութաբերության և սեփական կապիտալի շահութաբերության վերլուծություն,
  • Գործարար ակտիվության գնահատում՝ ֆինանսական ցիկլերի կառավարում:


2. ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԸՆԹԱՑԻԿ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԳՆԱՀԱՏՈՒՄ 

Ծրագրում ներառված հիմնական հարցեր՝

  • Անվնասաբերության (ծախսածածկման) կետի, գործառնական լծակի հաշվարկ և գնահատում,
  • Ֆինանսական լծակի հաշվարկ և գնահատում,
  • Ֆինանսական ռեսուրսների ընթացիկ պահանջի կառավարում,
  • Կապիտալի ընթացիկ օգտագործման կառավարում,
  • Կազմակերպության ֆինանսական պոտենցիալի գնահատում,
  • Կազմակերպության բաժնետիրական կապիտալի կառավարում,
  • ABC+XYZ վերլուծություն՝ ապրանքային տեսականու վաճառքի ծավալների, հասույթի և շահույթի կառավարման համար:


       3. ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՊԼԱՆԱՎՈՐՄԱՆ ՄՈԴԵԼՆԵՐԻ ՄՇԱԿՈՒՄ

Ծրագրում ներառված հիմնական հարցեր՝

  • Դիսկոնտավորման գործակցի հաշվարկ,
  • Ներդրումների արդյունավետության գնահատում, հետգնման ժամկետ (NPV, PI, IRR, PP),
  • Կազմակերպության կապիտալի միջին կշռված արժեքի գնահատում (WACC),
  • Կազմակերպության տնտեսական գործունեության արդյունավետության և ինտենսիվացման համալիր գնահատում,
  • Սնանկացման ռիսկերի գնահատման մոդել (Ալթմանի, Ֆուլմերի, Սպրինգեյտի, Լիսի, Տաֆֆլերի մոդելիների համալիր վերլուծության հիման վրա),
  • Ֆինանսական ռազմավարության մատրիցա,
  • Կազմակերպության ֆինանսական ցուցանիշների հիման վրա տնտեսական ռիսկի գնահատում:

 

Master Class-ի շրջանակներում Սողոմոն Միրզոյանի կողմից մշակված մեթոդով կատարվում են տարբեր գործակիցների միջոցով կազմակերպության ավելի քան 150 ֆինանսական ցուցանիշների վերլուծություններ և ֆինանսական արդյունքային ցուցանիշների գնահատում, ինչն օգնում է բացահայտելու ֆիրմայում առկա խնդիրները, հետագա գործողությունների հետ կապված ֆինանսական ռիսկերը, կամ առավելությունները: Ներկայացվում են MS Excel-ում տարբեր գործիքների կիրառմամբ ամփոփ ցուցանիշների և գործակիցների ստացման հմտություններ: Ի վերջո, վերլուծություններն ամփոփվում են արդյունավետ ֆինանսական ընթացիկ մենեջմենթով՝ կառավարչական որոշումներ կայացնելիս հաշվի առնելով ստացված ֆինանսական գնահատականները, ինչպես նաև ռազմավարական պլանավորմամբ և կանխատեսմամբ: Ընթացքը բավական ինտերակտիվ է՝ տեղում քննարկվում են մասնակիցների կողմից բարձրացված բոլոր հարցադրումներն ու իրավիճակները:

 

Master Class-ը կարևոր է՝

  • Կազմակերպության սեփականատերերի և ղեկավարների համար՝ որոշումներ կայացնելիս ֆինանսական վերլուծության արդյունքների միջոցով ռիսկերը նվազեցնելու և ավելի մեծ արդյունք ապահովելու նպատակով, 
  • Կազմակերպության ֆինանսական պլանավորման, հաշվապահության, աուդիտի, ֆինանսական վերահսկողության ոլորտում աշխատող մասնագետների համար՝ մասնագիտական գիտելիքներն ավելացնելու և ֆինանսական վերլուծության հմտություններն աշխատանքում կիրառելու նպատակով,
  • Նոր մասնագիտական հմտություններ ստանալ ցանկացողների համար՝ ֆինանսական ոլորտում վերլուծելու ունակությունները համալրելու և այդ ոլորտում աշխատելու նպատակով:



Master Class-ն ունի այլ առավելություններ ևս՝

Մասնակիցները մեկ տարվա ընթացքում ծրագրի շրջանակներում կարող են ստանալ անվճար խորհրդատվություն, ինչպես նաև հաջորդ փուլերում լրիվ անվճար մասնակցել նույն դասընթացին: Ընթացքում կազմակերպվում է սուրճով ընդմիջում:


Դասընթացավար՝ Սողոմոն Միրզոյանը, Հայաստանի Ֆինանսիստների Ասոցիացիայի նախագահ, ով ունի 10 տարվա ֆինանսական ղեկավարի պրակտիկ փորձ, ֆինանսական վերլուծաբան-փորձագետ է, տնտեսագիտության թեկնածու, 17 տարվա դասախոսական փորձ (ՀՊՏՀ Կառավարչական հաշվառման և աուդիտի ամբիոնի դասախոս):



Դասընթացի տևողությունը՝ 2 ամիս, շաբաթական 3 օր, 2-ական ժամով

Դասընթացի ամսական վճարը՝ 90.000 ՀՀ դրամ

Բանկ՝ Ակբա Բանկ ԲԲԸ

Հ/Հ՝ 220290125891000

Ստացող՝  ՄԻՌԱՍՈ ՍՊԸ


Ավարտին տրվում է մասնակցության Հավաստագիր:


Հասցե՝ քԵրևան, Ֆուչիկի փ. 1/1 (Թումո կենտրոնի մոտակայքում)


Գրանցվելու կամ հարցերի համար կարող եք զանգահարել 055-377-317 

հեռախոսահամարին կամ գրանցվել հենց կայքում՝ սեղմելով ԳՐԱՆՑՎԵԼ ՀԻՄԱ: