Ռեկվիզիտ
Հ/Հ՝ 220290125891000
Ստացող՝ ՄԻՌԱՍՈ ՍՊԸ
Ավարտին տրվում է մասնակցության Հավաստագիր։
Հասցե՝ ք. Երևան, Ֆուչիկի փ. 1/1 (Թումո կենտրոնի մոտակայքում)
Գրանցվելու կամ հարցերի համար կարող եք զանգահարել 055-377-317 հեռախոսահամարին, կամ գրանցվել հենց կայքում՝ սեղմելով ԳՐԱՆՑՎԵԼ ՀԻՄԱ։
Կիսվիր ընկերներիդ հետ
ԿԱՐԾԻՔ
«ՄՌԿ + Կադրային գործ» պրակտիկ դասընթացի ընթացքում մասնակիցները կստանան ամբողջական գիտելիքներ՝ սկսած մարդկային ռեսուրսների կառավարման առանձնահատկություններից մինչև կադրային գործավարություն և կադրային հաշվապահություն, ինչպես նաև կներկայացվեն պրակտիկ օրինակներ, կքննարկվեն աշխատանքային իրավիճակներ։
Մասնակիցներին կտրամադրվեն դասընթացի թեմաներին առնչվող փաստաթղթերի նմուշային օրինակներ, ոլորտը կարգավորող օրենսդրական և ենթաօրենսդրական ակտերի փաթեթ, ինչպես նաև այլ անհրաժեշտ նյութեր։
Դասընթացի ծրագիր՝
- Ներածություն
Աշխատանքային հարաբերությունների հասկացությունը, շրջանակը, կողմերը,
- Մարդկային
ռեսուրսների/անձնակազմի կառավարում
Անձնակազմի պլանավորում, հավաքագրում, մրցույթներ, հարցազրույցներ և այլն,
- Աշխատանքային հարաբերությունների ծագում
Աշխատանքային
պայմանագրի հասկացությունը, բովանդակությունը, տեսակները, կնքման, նախադրյալները,
կարգը և հիմքերը (անդրադարձ նաև քաղաքացիաիրավական պայմանագրի կնքման
դեպքերին, հիմքերին և կարգին)․
Անհատական իրավական
ակտի բովանդակությունը և կազմման կարգը (անդրադարձ նաև ներքին իրավական ակտերին),
- Աշխատանքային
հարաբերությունների փոփոխում
Աշխատանքի էական պայմանների փոփոխման հիմքերը և կարգը,
- Աշխատանքային հարաբերությունների դադարում
Աշխատանքային պայմանագրի լուծման ձևերը, հիմքերը և կարգը,
- Հանգստի ժամանակ
Հանգստի ժամանակի
հասկացությունը, տեսակները․
Ամենամյա արձակուրդի
տեսակները, դրանց տրամադրման հիմքերը և կարգը․
Նպատակային արձակուրդների տեսակները, տրամադրման հիմքեը և կարգը,
- Գործուղումների տեսակները, տրամադրման
կարգը
Տեղական գործուղումներ, արտասահմանյան գործուղումներ,
- Աշխատանքային կարգապահություն / Ներքին
կարգապահական կանոններ
Խրախուսման տեսակները,
կիրառման հիմքերը և կարգը
Պատասխանատվության տեսակները, կիրառման հիմքերը և կարգը,
- Աշխատաժամանակ
Աշխատաժամանակի հասկացությունը, կառուցվածքը, տևողությունը, ռեժիմը և այլն,
- Աշխատավարձ
Աշխատանքի
վարձատրության տեսակները՝ հիմնական աշխատավարձ, լրացուցիչ աշխատավարձ
(հավելումներ, հավելավճար, լրավճար, պարգևատրում)․
Նվազագույն
աշխատավարձի և Միջին աշխատավարձի հասկացությունը․
Աշխատավարձի վարձատրության հատուկ դեպքերը, աշխատավարձի վճարման կարգն ու ժամկետները և այլն․
- Ժամանակավոր
անաշխատունակության և մայրության նպաստներ
Ժամանակավոր
անաշխատունակության նպաստի և մայրության նպաստի հասկացությունը․
Նպաստների տեսակները․
Նպաստի իրավունքը և
ֆինանսավորման աղբյուրը․
Նպաստի հաշվարկելը, նշանակելը և վճարելը․
- Աշխատանքային
վեճեր
Աշխատանքային վեճի
հասկացությունը, քննող մարմինները, աշխատանքային պայմանագրի վերաբերյալ վեճեր․
Դասընթացի արդյունքում՝
Մասնակիցները կտիրապետեն Կադրային գործավարության և Մարդկային ռեսուրսների կառավարման գործընթացի հիմնական գործառույթների ողջ շղթային, ՀՀ օրենսդրությամբ և ենթաօրենսդրական ակտերով նախատեսված դրանց իրականացման մեխանիզմներին, հիմքերին, ընթացակարգերին, փաստաթղթերի կազմման հմտություններին և այլն.
Դասընթացավար՝ մասնագիտությամբ իրավաբան Գայանե Քարիմյան, ով ունի ավելի քան 24 տարվա մասնագիտական աշխատանքային փորձառություն, որից 10 տարին նաև Կադրային գործի և Մարդկային ռեսուրսների կառավարման գործառույթների ներառմամբ։
Դասընթացի տևողություն՝ 10 դաս՝ շաբաթական 2 օր, 2-ական ժամով
Դասընթացի վճար՝ 60․000 ՀՀ դրամ
Բանկ՝ Ակբա Բանկ ԲԲԸ
Հ/Հ՝ 220290125891000
Ստացող՝ ՄԻՌԱՍՈ ՍՊԸ
Ավարտին տրվում է մասնակցության Հավաստագիր:
Հասցե՝ ք. Երևան, Ֆուչիկի փ. 1/1 (Թումո կենտրոնի մոտակայքում)
Գրանցվելու կամ հարցերի համար կարող եք զանգահարել ☎️ 055-377-317
հեռախոսահամարին կամ գրանցվել հենց կայքում՝ սեղմելով ԳՐԱՆՑՎԵԼ ՀԻՄԱ: