MIRASO
Ձեր զամբյուղը

Անձնակազմի կառավարում

Անձնակազմի  կառավարում

Ռեկվիզիտ

Բանկ՝ Ակբա Բանկ ԲԲԸ
Հ/Հ՝ 220290125891000
Ստացող՝ ՄԻՌԱՍՈ ՍՊԸ

Ավարտին տրվում է մասնակցության Հավաստագիր։

Հասցե՝ ք. Երևան, Ֆուչիկի փ. 1/1 (Թումո կենտրոնի մոտակայքում)

Գրանցվելու կամ հարցերի համար կարող եք զանգահարել 055-377-317 հեռախոսահամարին, կամ գրանցվել հենց կայքում՝ սեղմելով ԳՐԱՆՑՎԵԼ ՀԻՄԱ։

Կիսվիր ընկերներիդ հետ

ԿԱՐԾԻՔ

Կարծիք հայտնել

Զգուշացում։ HTML նշումը չի ապահովվում: Կիրառեք սովորական տեքստ։
Վատ Լավ
Անձնակազմի կառավարում

«Անձնակազմի կառավարում» պրակտիկ դասընթացի ընթացքում կսովորեք՝ ինչպես ընտրել ճիշտ աշխատակիցներ, լինել առաջնորդ և մոտիվացնել թիմին, զարգացնել նրանց հմտությունները և հարթել կոնֆլիկտները, ապահովել թիմի արդյունավետ աշխատանքը։ Իսկ աշխատանքային իրավիճակների քննարկումները կնպաստեն ձեր պրոֆեսիոնալ հմտությունների զարգացմանը։


Դասընթացի ծրագիր՝

Թեմա 1. Արդյունավետ հավաքագրման ռազմավարություն – հավաքագրման աղբյուրների ուսումնասիրություն, CV-ների վերլուծություն և արդյունավետ հավաքագրման գործընթացի կառուցում։


Թեմա 2. Արդյունավետ հարցազրույցների անցկացման սկզբունքները – հարցազրույցի տեսակների ուսումնասիրություն, ճիշտ և թիրախավորված հարցերի կազմում, թեկնածուների գնահատում և արդյունավետ հարցազրույց վարելու ռազմավարություն։


Թեմա 3. Թիմի կառուցում և դերերի արդյունավետ բաշխում – թիմի կառուցման հիմնական սկզբունքների ուսումնասիրություն, թիմային դերերի հստակ բաշխում և պատասխանատվությունների սահմանում։


Թեմա 4. Անձնակազմի մոտիվացիա – մոտիվացիայի գործիքակազմի ուսումնասիրություն, ներգրավվածության բարձրացում, ինչպես նաև ֆինանսական և ոչ ֆինանսական մոտիվացիայի մեթոդների ուսումնասիրություն։


Թեմա 5. Առաջնորդություն – առաջնորդության հիմնական սկզբունքների ուսումնասիրություն, թիմի վրա ազդեցություն ունենալու հմտությունների զարգացում և մարդկանց ներգրավելու մոտեցումների ուսումնասիրություն։


Թեմա 6. Ժամանակի արդյունավետ կառավարում և ակտիվ լսելու հմտություններ – առաջնահերթությունների սահմանում, ժամանակի արդյունավետ պլանավորում և ակտիվ լսելու հմտությունների զարգացում։


Թեմա 7. Արդյունավետ որոշումների կայացում և կոնֆլիկտների կառավարում – կառուցվածքային որոշումների կայացման և կոնֆլիկտների կառուցողական լուծման մեթոդների ուսումնասիրություն։


Թեմա 8.Անձնակազմի ուսուցում և զարգացում – աշխատակիցների ուսուցման և զարգացման կարիքների բացահայտում, պլանավորում և ուսուցման արդյունավետ մեթոդների ուսումնասիրություն։


Թեմա 9. Քոուչինգը առաջնորդության մեջ – քոուչինգային մեթոդների կիրառում թիմի կառավարման մեջ, քոուչինգի միջոցով թիմի զարգացում և արդյունավետության բարձրացում։


Դասընթացի արդյունքում՝

Մասնակիցները կստանան ամբողջական գիտելիքներ ՄՌԿ գործիքակազմի կիրառության վերաբերյալ և կսովորեն ՄՌԿ մասնագետի հիմնական գործառույթները՝ պատրաստ լինելով արդյունավետ կառավարել և զարգացնել անձնակազմը։                                    

Դասընթացավար՝ Ռոզա Գրիգորյան, ՄՌԿ մասնագետ, քոուչ։ Ունի աշխատանքային փորձ 8 տարի և ավել ՄՌԿ ոլորտում, 5 տարի և ավել դասավանդման փորձ, հանդիսանում է Dragon Garden ռեստորանների ցանցի ՄՌԿ ղեկավար։

 

Դասընթացի տևողություն՝  9 դաս՝ շաբաթական 2 օր, 2-ական ժամով

Դասընթացի վճար՝ 60․000 ՀՀ դրամ

Բանկ՝ Ակբա Բանկ ԲԲԸ

Հ/Հ՝ 220290125891000

Ստացող՝  ՄԻՌԱՍՈ ՍՊԸ


Ավարտին տրվում է մասնակցության Հավաստագիր:


Հասցե՝ քԵրևան Ֆուչիկի փ. 1/1 (Թումո կենտրոնի մոտակայքում)


Գրանցվելու կամ հարցերի համար կարող եք զանգահարել  055-377-317  

հեռախոսահամարին կամ գրանցվել հենց կայքում՝ սեղմելով ԳՐԱՆՑՎԵԼ ՀԻՄԱ: