-960x960w.png)
Ռեկվիզիտ
Հ/Հ՝ 220290125891000
Ստացող՝ ՄԻՌԱՍՈ ՍՊԸ
Ավարտին տրվում է մասնակցության Հավաստագիր։
Հասցե՝ ք. Երևան, Ֆուչիկի փ. 1/1 (Թումո կենտրոնի մոտակայքում)
Գրանցվելու կամ հարցերի համար կարող եք զանգահարել 055-377-317 հեռախոսահամարին, կամ գրանցվել հենց կայքում՝ սեղմելով ԳՐԱՆՑՎԵԼ ՀԻՄԱ։
Դասընթացավար
Կիսվիր ընկերներիդ հետ
ԿԱՐԾԻՔ
Պրակտիկ դասընթացը հնարավորություն է ստեղծում տիրապետել
մրցույթներին մասնակցելու ամբողջ օրենսդրական փաթեթին՝ մրցույթներին ճիշտ մասնակցություն
ունենալու և ֆիրմայի շահերն ամբողջությամբ պաշտպանել կարողանալու նպատակով, համապատասխան
էլեկտրոնային հարթակներում գրանցվելու, ինչպես նաև մրցույթներին ներկայացվող փաստաթղթերն
ամբողջական և ճշգրիտ ներկայացնելու (բեռնելու) նպատակով: Իսկ գնումները համակարգողների համար հնարավորություն է ստեղծվում ամբողջությամբ տիրապետել գնման գործընթացները կազմակերպելու վերաբերյալ իրավական փաթեթին:
Ծրագրում
ներառված հիմնական հարցեր՝
I. ԹԵՄԱՏԻԿ ՄԱՍ
ՕՐԵՆՔ
- «Գնումների մասին» ՀՀ օրենքի ներկայացում և մեկնաբանում:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ
ՀՀ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆՆԵՐ
II. ԳՈՐԾՆԱԿԱՆ ՄԱՍ
- Մասնակցի գրանցում Էլեկտրոնային գնումների Armeps համակարգում,
- Էլեկտրոնային գնումների Armeps համակարգում մասնակցի կողմից հայտի բեռնում,
- Էլեկտրոնային աճուրդներին մասնակցելու համար հայտերի պատրաստում և ներկայացում։
Դասընթացի արդյունքը
Մասնակիցները կտիրապետեն գնումներին մասնակցելու վերաբերյալ ամբողջական իրավական փաթեթին՝ ներառյալ օրենսդրական փոփոխությունները, կկարողանան ինքնուրույն գրանցվել, գրագետ պատրաստել գնման հայտեր և առանց խնդիրների ներկայացնել համապատասխան էլեկտրոնային հարթակում: Դասընթացի ժամանակ ինտերակտիվ եղանակով քննարկվում և պարզաբանվում են գնման գործընթացների հետ կապված իրավիճակային խնդիրներ և կոնկրետ դեպքերի վերաբերյալ տրվում են պարզաբանումներ:
Դասընթացավար՝ ոլորտի փորձառու մասնագետ
Սպարտակ Ծատինյան, ով 2000 թվականից մինչ օրս գնումների ոլորտում զբաղեցրել է տարբեր
պատասխանատու պաշտոններ, մասնավորապես՝ ՀՀ ֆինանսների նախարարության Պետական գնումների
մեթոդաբանության բաժնում, Գնումների քաղաքականության վարչությունում, «ՀՀ ոստիկանության
կրթահամալիր» ՊՈԱԿ-ում, «Արդարադատության ակադեմիա» ՊՈԱԿ-ում գնումների գործընթացների
կազմակերպման, համակարգման և պայմանագրերի կառավարման ստորաբաժանումներում, «ԲԱՐՍԻՍ» ՍՊԸ-ում զբաղեցրել է վաճառքի պատասխանատուի, «Ագաթա Ֆարմ» ՍՊԸ-ում փոխտնօրենի պաշտոններ:
Դասընթացի տևողություն՝ 10 դաս, 2-ական ժամով
Դասընթացի վճար՝ 90.000 ՀՀ դրամ
Բանկ՝ Ակբա Բանկ ԲԲԸ
Հ/Հ՝ 220290125891000
Ստացող՝ ՄԻՌԱՍՈ ՍՊԸ
Ավարտին տրվում է մասնակցության Հավաստագիր:
Հասցե՝ ք. Երևան, Ֆուչիկի փ. 1/1 (Թումո կենտրոնի մոտակայքում)
Գրանցվելու կամ հարցերի համար կարող եք զանգահարել ☎️055-377-317 հեռախոսահամարին կամ գրանցվել հենց կայքում՝ սեղմելով ԳՐԱՆՑՎԵԼ ՀԻՄԱ:

-200x200w.png)

-200x200w.png)
-200x200w.png)






-200x200w.png)


-200x200w.png)
