MIRASO
Ձեր զամբյուղը

Ինչպես կազմել հաջողված ԲԻԶՆԵՍ ՊԼԱՆ

Ինչպես կազմել հաջողված ԲԻԶՆԵՍ ՊԼԱՆ
Նոր

Ռեկվիզիտ

Բանկ՝ Ակբա Բանկ ԲԲԸ
Հ/Հ՝ 220290125891000
Ստացող՝ ՄԻՌԱՍՈ ՍՊԸ

Ավարտին տրվում է մասնակցության Հավաստագիր։

Հասցե՝ ք. Երևան, Ֆուչիկի փ. 1/1 (Թումո կենտրոնի մոտակայքում)

Գրանցվելու կամ հարցերի համար կարող եք զանգահարել 055-377-317 հեռախոսահամարին, կամ գրանցվել հենց կայքում՝ սեղմելով ԳՐԱՆՑՎԵԼ ՀԻՄԱ։

Կիսվիր ընկերներիդ հետ

ԿԱՐԾԻՔ

Կարծիք հայտնել

Զգուշացում։ HTML նշումը չի ապահովվում: Կիրառեք սովորական տեքստ։
Վատ Լավ
Ինչպես կազմել հաջողված ԲԻԶՆԵՍ ՊԼԱՆ

Դասընթացի նկարագրություն

Լավ պատրաստված բիզնես պլանը թույլ է տալիս գնահատել շուկայի իրական հնարավորությունները, հասկանալ մրցակցային միջավայրը, ճիշտ հաշվարկել ֆինանսական արդյունքները և մշակել այնպիսի ռազմավարություն, որը կօգնի բիզնեսի կայուն զարգանալուն։ Դասընթացը հնարավորություն է տալիս ամբողջական և գործնական պատկերացում ստանալ բիզնես պլանի մշակման գործընթացի մասին՝ սկսած բիզնեսի նկարագրությունից և շուկայի վերլուծությունից մինչև ֆինանսական հաշվարկներ, ռիսկերի գնահատում և ներդրողներին ուղղված ներկայացում։

Դասընթացը նախատեսված է թե՛ սկսնակ ձեռնարկատերերի, թե՛ արդեն գործող կազմակերպությունների ղեկավարների և մենեջերների համար։

 

Ծրագրում ընդգրկված հիմնական թեմաներ

Մաս 1

Բիզնես պլանի կառուցվածք

● Գաղափարի գեներացում

● Բիզնեսի նկարագիր, առաքելություն և տեսլական

● Շուկայի և մրցակիցների վերլուծություն

● Ապրանքի/ծառայության արժեքային առաջարկ

● Մարկետինգային և վաճառքի ռազմավարություն

● Կազմակերպչական կառուցվածք և թիմ

 

Ֆինանսական բաժին

● Եկամուտների և ծախսերի կանխատեսում

● NPV,PI,DPP,IRR

● Անվնասաբերության կետ

● Շահութաբերություն

 

Ռիսկերի կառավարում

● Ներքին և արտաքին ռիսկեր

● Ռիսկերի կառավարման ուղիներ

 

ԱԲ և օնլայն գործիքներ

● Արհեստական բանականության գործիքներ բիզնես պլանի մշակման և մարկետինգի համար

● Թվային հարթակներ բիզնես նախագծերի կառավարման համար

● Ֆինանսական հաշվարկների իրականացում Excel-ի և օնլայն գործիքների միջոցով

● Ռիսկերի աղյուսակի կազմում և կառավարման մեխանիզմների մշակում

● Բիզնես պլանի ամբողջական նախագծի պատրաստում և pitch-ի ներկայացում ներդրողներին

 

Դասընթացի արդյունք

Դասընթացի ավարտին մասնակիցները լիարժեք կսովորեն ինչպես մշակել իրենց բիզնես պլանը՝ կիրառելով ժամանակակից գործիքներ և ԱԲ-ի լուծումներ։ Նրանք կկարողանան ինքնուրույն պատրաստել շուկայի վերլուծություն, կազմել ֆինանսական կանխատեսումներ, գնահատել ռիսկերը և ներկայացնել բիզնես գաղափարը ներդրողներին գրավիչ ու համոզիչ ձևաչափով, ինչպես նաև մասնակցել դրամաշնորհային ծրագրերի։

Դասընթացը կանցկացվի ինտերակտիվ՝ իրական օրինակների և իրավիճակների հիման վրա, ինչի արդյունքում մասնակիցները ձեռք կբերեն գործնական հմտություններ, որոնք անմիջապես կիրառելի կլինեն իրենց գործունեության մեջ։

 

Դասընթացավար

Դասընթացը վարում է ոլորտի փորձառու մասնագետ Նելլի Կոբելյանը, ով վերջին 7 տարիների ընթացքում զբաղվել է բիզնես պլանավորման, ֆինանսական վերլուծության,ֆինանսական կրթության, ֆինանսական խորհրդատվության, գրանտային ծրագրերի մշակման աշխատանքներով։ Ունի փորձ ինչպես տեղական, այնպես էլ միջազգային նախագծերում, դասավանդում է և աջակցում գործարարներին իրենց բիզնես գաղափարները վերածել իրական ծրագրերի։ 

2019-ից մինչ այսօր ՔՈԱՖ-ում որպես ֆինանսական կրթության ծրագրավար է, 2022թ-ից Sweet Cotton քաղցր բամբակի տորթերի արտադրության հիմնադիր է, ինչպես նաև հանդիսանում է ՍոՖի սոցիալ-ֆինանսական խորհրդատվության ՀԿ-ի համահիմնադիր տնօրենը։



Դասընթացի տևողություն՝ 10 դաս, շաբաթական 2 օր, 2-ական ժամով

Դասընթացի վճար՝ 100.000 ՀՀ դրամ

Բանկ՝ Ակբա Բանկ ԲԲԸ

Հ/Հ՝ 220290125891000

Ստացող՝  ՄԻՌԱՍՈ ՍՊԸ


Ավարտին տրվում է մասնակցության Հավաստագիր:


Հասցե՝  քԵրևան, Ֆուչիկի 1/1 (Թումո կենտրոնի մոտակայքում)


Գրանցվելու կամ հարցերի համար կարող եք զանգահարել  055-377-317 

հեռախոսահամարին կամ գրանցվել հենց կայքում՝ սեղմելով ԳՐԱՆՑՎԵԼ ՀԻՄԱ: