
Ռեկվիզիտ
Հ/Հ՝ 220290125891000
Ստացող՝ ՄԻՌԱՍՈ ՍՊԸ
Ավարտին տրվում է մասնակցության Հավաստագիր։
Հասցե՝ ք. Երևան, Ֆուչիկի փ. 1/1 (Թումո կենտրոնի մոտակայքում)
Գրանցվելու կամ հարցերի համար կարող եք զանգահարել 055-377-317 հեռախոսահամարին, կամ գրանցվել հենց կայքում՝ սեղմելով ԳՐԱՆՑՎԵԼ ՀԻՄԱ։
Կիսվիր ընկերներիդ հետ
ԿԱՐԾԻՔ
Դասընթացը մշակված է հատուկ հիմնադիրների, տնօրենների և ղեկավար օղակի մասնագետների համար, ովքեր նպատակ ունեն արդիականացնել կառավարման համակարգը, կրճատել օպերացիոն ծախսերը և բարձրացնել թիմի արդյունավետությունը՝ արհեստական բանականության (AI) միջոցով:
Առանց բարդ տեխնիկական տերմինների՝ մենք կկենտրոնանանք բիզնես խնդիրների լուծման վրա։ Կսովորենք կիրառել առաջատար լեզվական մոդելները (ChatGPT, Claude, Gemini) ռազմավարական պլանավորման, վերլուծությունների և ամենօրյա որոշումների կայացման համար։
Դուք կծանոթանաք նաև կորպորատիվ գործընթացների ավտոմատացման լայն հնարավորություններին։ Կսովորեք աուդիտի ենթարկել ձեր բիզնես պրոցեսները, հասկանալ, թե որտեղ է հնարավոր կիրառել խելացի AI ագենտներ (օրինակ՝ պահեստի կառավարման կամ հաճախորդների սպասարկման համար), և ինչպես ճիշտ տեխնիկական առաջադրանք (ՏԱ) կազմել՝ նման համակարգերի ներդրումը պրոֆեսիոնալ մասնագետներին պատվիրակելու համար:
Դասընթացի թեմաները՝
1. AI ռազմավարություն. Ինչպես ճիշտ ընտրել և կիրառել AI գործիքներ բիզնեսում
2. Ղեկավարի պրոդուկտիվություն և որոշումների կայացում AI-ի աջակցությամբ
3. Բիզնես պրոցեսների աուդիտ. Ինչպես բացահայտել ավտոմատացման ենթակա օղակները ձեր ընկերությունում
4. Կորպորատիվ AI լուծումների ակնարկ. Ինչ են տալիս անհատականացված AI ագենտներն ու համակարգերը (իրական քեյսերի քննարկում)
5. Արդյունավետ պատվիրակում. Ինչպես ճիշտ պահանջներ ձևակերպել բարդ ավտոմատացումներ և AI բոտեր պատվիրելիս
6. Ֆինանսական և գործառնական տվյալների արագ վերլուծություն AI-ի օգնությամբ
7. AI-ի անվտանգությունը կորպորատիվ միջավայրում. ռիսկերի կառավարում և տվյալների պաշտպանություն
8. Գործնական աշխատանք. Ձեր ընկերության համար AI ռազմավարության պլանի մշակում
Դասընթացավար՝ Շավարշ Կարապետյան
Արհեստական բանականության փորձագետ և բիզնես քոուչ, ով ունի կազմակերպությունների զարգացման երկարամյա փորձ: Նա իրականացնում է արհեստական բանականության կիրառման կորպորատիվ թրեյնինգներ և խորհրդատվություններ ընկերությունների ղեկավար կազմի համար:
Նրա նախաձեռնությամբ հիմնադրվել են մի շարք ընկերություններ, որոնց առանցքում թվային լուծումներն ու AI տեխնոլոգիաներն են (Karapp, Corporate Library, Workforce Incubator): Շավարշը նշված նախագծերի համահիմնադիրն է և ունի հարուստ փորձ հրատարակչական ոլորտում՝ աշխատելով բիզնես բեսթսելերների հետ։ Իր գործնական գիտելիքների միջոցով նա օգնում է ընկերություններին օպտիմալացնել աշխատանքը և հասնել գերազանց արդյունքների:
Դասընթացավարի մասին ավելին իմանալու համար անցեք այս հղումով՝ Shavarshkarapetyan.com
Դասընթացի տևողություն՝ 4 դաս (յուրաքանչյուրը 4 ժամ)
Դասընթացի վճար՝ 90․000 ՀՀ դրամ
Բանկ՝ Ակբա Բանկ ԲԲԸ
Հ/Հ՝ 220290125891000
Ստացող՝ ՄԻՌԱՍՈ ՍՊԸ
Հատուկ նշում. Ծրագիրը երաշխավորված է ԿԳՄՍ նախարարության կողմից որպես լրացուցիչ կրթության մոդուլային ծրագիր, ինչը հնարավորություն է տալիս հաջորդ տարի պետությունից ստանալ ուսման վճարի վերադարձ (եկամտային հարկից):
Ավարտին տրվում է մասնակցության երկլեզու Հավաստագիր:
Հասցե՝ ք. Երևան, Ֆուչիկի 1/1 (Թումո կենտրոնի մոտակայքում)
Գրանցվելու կամ հարցերի համար կարող եք զանգահարել ☎️ 055-377-317 հեռախոսահամարին կամ գրանցվել հենց կայքում՝ սեղմելով ԳՐԱՆՑՎԵԼ ՀԻՄԱ:





















