
Ռեկվիզիտ
Հ/Հ՝ 220290125891000
Ստացող՝ ՄԻՌԱՍՈ ՍՊԸ
Ավարտին տրվում է մասնակցության Հավաստագիր։
Հասցե՝ ք. Երևան, Ֆուչիկի փ. 1/1 (Թումո կենտրոնի մոտակայքում)
Գրանցվելու կամ հարցերի համար կարող եք զանգահարել 055-377-317 հեռախոսահամարին, կամ գրանցվել հենց կայքում՝ սեղմելով ԳՐԱՆՑՎԵԼ ՀԻՄԱ։
Կիսվիր ընկերներիդ հետ
ԿԱՐԾԻՔ
Դասընթացը նախատեսված է բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են
զրոյից տիրապետել արհեստական բանականության (AI) գործիքներին և դրանք հեշտությամբ կիրառել
առօրյայում, աշխատանքում կամ սեփական նախագծերում։
Պարզ և մատչելի լեզվով կսովորեք, թե ինչպես ճիշտ հարցումներ (պրոմպտներ)
գրել՝ AI-ից լավագույն արդյունքը ստանալու համար: Դուք կկարողանաք ստեղծել նկարներ,
դիզայններ, վիդեոներ և ձայնագրություններ՝ պահպանելով վիզուալ միասնական ոճ։
Առանձնահատուկ ուշադրություն կդարձնենք առօրյա գործերի ավտոմատացմանն ու անձնական AI օգնականների (ագենտների) ստեղծմանը,
որոնք կհեշտացնեն ձեր կյանքն ու կխնայեն ժամանակը: Կխոսենք նաև հեղինակային իրավունքի
և մարքեթինգում AI-ի կիրառման մասին, իսկ ավարտին ձեռք բերված գիտելիքները կամրապնդենք
գործնական նախագծով:
Դասընթացի թեմաները՝
1. Արհեստական բանականության հիմունքները՝ պարզ լեզվով
2. Prompt Engineering․ ինչպես ճիշտ խոսել AI-ի հետ
3. Պատկերների և գրաֆիկական դիզայնի ստեղծում
4. Վիդեոների և անիմացիաների գեներացիա
5. Աուդիո նյութերի ստեղծում և ձայնային սինթեզ
6. Վիզուալ կայունություն (Visual Consistency)․ ինչպես պահպանել
նույն ոճն ու կերպարները
7. Առօրյա աշխատանքների ավտոմատացում և անձնական AI ագենտների ստեղծում
8. Ի՞նչ չի կարելի անել AI-ով. էթիկա, անվտանգություն և հեղինակային
իրավունք
9. AI-ի կիրառումը մարքեթինգում, բրենդինգում և բիզնեսում
10. Գործնական աշխատանք. ձեր անհատական AI նախագծի ստեղծումը
Դասընթացավար՝ Շավարշ Կարապետյան
Արհեստական բանականության փորձագետ և քոուչ, ով ունի կազմակերպությունների
զարգացման ավելի քան 10 տարվա փորձ: Որպես թրեյներ՝ նա վերապատրաստել է ավելի քան
500 մասնագետների՝ մշակելով բիզնեսում արհեստական բանականության կիրառման հատուկ ծրագրեր:
Նրա նախաձեռնությամբ հիմնադրվել են մի շարք նորարարական ընկերություններ (Karapp, Corporate Library, Workforce Incubator), որոնց առանցքում թվային լուծումներն ու AI տեխնոլոգիաներն են: Շավարշը նաև մի քանի ընկերությունների համահիմնադիր է և ունի հարուստ փորձ հրատարակչական ոլորտում՝ աշխատելով բիզնես բեսթսելերների հետ։ Իր փորձառության միջոցով նա օգնում է ընկերություններին և անհատներին աշխատել ավելի արագ և արդյունավետ:
Դասընթացավարի մասին ավելին իմանալու համար անցեք այս հղումով՝ Shavarshkarapetyan.com
Բանկ՝ Ակբա Բանկ ԲԲԸ
Հ/Հ՝ 220290125891000
Ստացող՝ ՄԻՌԱՍՈ ՍՊԸ
Հատուկ նշում. Ծրագիրը երաշխավորված է ԿԳՄՍ նախարարության կողմից որպես լրացուցիչ կրթության մոդուլային ծրագիր, ինչը հնարավորություն է տալիս հաջորդ տարի պետությունից ստանալ ուսման վճարի վերադարձ (եկամտային հարկից):
Ավարտին տրվում է մասնակցության երկլեզու Հավաստագիր:
Հասցե՝ ք. Երևան, Ֆուչիկի 1/1 (Թումո կենտրոնի մոտակայքում)
Գրանցվելու կամ հարցերի համար կարող եք զանգահարել ☎️ 055-377-317 հեռախոսահամարին կամ գրանցվել հենց կայքում՝ սեղմելով ԳՐԱՆՑՎԵԼ ՀԻՄԱ:





















